Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Իսրայելն ապագայում փորձելու է ընդլայնել համագործակցության շրջանակը Թուրքիայի երկայնքով` Բուլղարիա, գուցե նաև՝ Հայաստան

Իսրայելն ապագայում փորձելու է ընդլայնել համագործակցության շրջանակը Թուրքիայի երկայնքով` Բուլղարիա, գուցե նաև՝ Հայաստան
30.06.2026 | 12:22

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է. - «Գրեթե չկա մի օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե կա մի բան, որ մենք սովորել ենք մեր ժողովրդի պատմությունից, ապա դա այն է, որ երբ որևէ մեկը ասում է, թե մտադիր է ձեզ ոչնչացնել, դուք պարտավոր եք նրան լրջորեն վերաբերվել», - այնուհետև հավելել է, թե Իսրայելն ամերիկյան բարեկամների ուշադրությունը կհրավիրի այս հայտարարությունների վրա։

Առնվազն այս վերջին օրերի իրադարձությունները վկայում են մի քանի սպասվող իրադարձությունների մասին.

ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին։

- Իսրայելը պատրաստվում է տարածաշրջանի նոր վերաբաժանմանը, որտեղ հիմնական ախոյանը Թուրքիան է։

- Իսրայելի ռազմական, տեխնոլոգիական զարգացումը պահանջում է շարունակական հակամարտություններ։

- Լոգիստիկ վերաձևումները, որ փորձում է իրականացնել Թուրքիան, հակասում են Իսրայելի հավակնություններին` ռազմավարական շահերին։

- Սոմալիլենդի ճանաչումը Իսրայելի կողմից «ուժի պրոյեկտման» հնարավորություն է «Աֆրիկյան եղջյուրում», իսկ դա մարտահրավեր է Թուրքիայի ռազմավարական շահերին, հաշվի առնելով Սոմալիում և աֆրիկյան այլ երկրներում Թուրքիայի կատարած ներդրումները` ուժային հենարան ստեղծելու համար։

- Իսրայելին անհրաժեշտ է ավելի քաղաքակրթական դաշինք, տարածաշրջանում իր դերը և լեգիտիմությունը հաստատելու համար, ուստի ձեռնամուխ եղավ Իսրայել-Կիպրոս-Հունաստան- Ֆրանսիա ռազմավարական համագործակցության հարթակ ստեղծելուն, որտեղ հատկապես բանալի նշանակություն ունի Կիպրոսը։

- Իսրայելն ապագայում փորձելու է ընդլայնել համագործակցության շրջանակը Թուրքիայի երկայնքով` Բուլղարիա, գուցե նաև Հայաստան։

Իսկ այս ամենում ամենահետաքրքիրը Ադրբեջանի դերն է։ Ադրբեջանը դեռ կմանևրի, քանի դեռ դրա հնարավորությունը կա, բայց փաստ չի, որ Ադրբեջանի ընտրությունը կլինի հօգուտ Թուրքիայի:

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7099

Մեկնաբանություններ